ԱՄՆ-ում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից զոհվել է 752 մարդ, վարակվել՝ ավելի քան 15000-ը
ԱՄՆ-ում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից զոհվել է 752 մարդ, վարակվել՝ ավելի քան 15000-ը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 10 366-ի: Վարակակիրների թիվը գերազանցել է 352 971-ը:

Վարակվելու դեպքերից 130 689-ը արձանագրվել է Նյու Յորքում, որտեղ վերջին 24 ժամում զոհվել է 599 մարդ:

Վերջին 24 ժամում, երկրի մասշտաբով զոհվել է 752 մարդ և արձանագրվել՝ վարակվելու ավելի քան 15 000 նոր դեպք:

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոյի հայտարարությամբ, այս պահի դրությամբ հիվանդանոցում բուժում է անցնում 16 837 մարդ:

ԱՄՆ-ի մասշտաբով մինչ օրս վարակից հաջողվել է բուժվել 20 000 մարդու: