ԱՄՆ-ում «կովիդ 19»-ի ախտորոշմամբ մեկ օրվա ընթացքում մահացել է ռեկորդային թվով ՝3 157 պացիենտ: Տվյալները հրապարակել է Ջոնս Հոփքինսի համալսարանը:
Նախորդ օրը, երկրում մահացու դեպքերի քանակը կազմել է 2 760: Ռոկորդային է նաև հոսպիտալացված հիվանդների թիվը, որը գերազանցել է 100 000-ը:
Երկրում արձանագրված է կորոնավիրուսի մինչև 14 միլիոն դեպք: Այստեղից մահացու էր ավելի քան 275 հազար դեպք: Կանխատեսվում է, որ մինչև փետրվար զոհերի թիվը կգերազանցի 450 հազարը: Միայն վերջին օրվա ընթացքում երկրում արձանագրվել է վարակման ավելի քան 200 հազար նոր դեպք: