ԱՄՆ-ում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 201 490 նոր դեպք, մահացել է 2 624 պացիենտ
ԱՄՆ-ում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 201 490 նոր դեպք, վարակից մահացել է 2 624 պացիենտ: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը ՝ հիմնվելով ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներին:
Համավարակի սկզբից մինչ օրս, ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 17 592 760 դեպք, այստեղից մահացել է 315 260 պացիենտ: Վարակի տարածման ցուցանիշով, ԱՄՆ-ը աշխարհում առաջին տեղում է: