ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը տոնական արարողության ժամանակ վառել են յոթ մետր բարձրությամբ Սուրբ ծննդյան տոնածառի լույսերը:
Նախագահը միջոցառմանը խոսել է Սուրբ ծննդի և բարեգործության նշանակության մասին և արարողությանը գտնվող բարեգործական կազմակերպություններին շնորհակալություն հայտնել իրենց գործունեության համար:
Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել նաև զինվորականներին, իրավապահներին, փրկարարներին և շտապ օգնության բժիշկներին:
Սպիտակ տան Սուրբ ծննդյան տոնածառի լույսերի վառման ավանդույթը սկիզբ է առնում 1923 թվականից: