Ամերիկայի Միացյալ Նահանգներում սկսվել է նախագահի իմպիչմենթի գործընթացը: Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը և կոնգրեսականներն արդեն երդվել են: Ջոն Ռոբերթսը իմպիչմենթի գլխավոր դատավորն է:
Հիշեցնենք, մեկ ամիս առաջ, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը երկրի նախագահին իմպիչմենթ էր հայտնել: Թրամփի ընդդիմախոսները համարում են, որ ԱՄՆ-ի նախագահը ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահի վրա: