ԱՄՆ-ում ավելանում է «կովիդ – 19»-ով վարակված մարդկանց թիվը:
Երկրում վիրուսով վարակված քաղաքացիների թիվը հասել է 3 400-ի, զոհվել է 65 մարդ:
Համաճարակի պատճառով 29 նահանգում դադարեցված է կրթական գործընթացը:
Փոխնախագահ Մայք Պենսի հայտարարությամբ, իշխանությունները պարետային ժամի և քաղաքացիների միջև հեռավորության պահպանման մասին պայմանները կհրապարակեն երկուշաբթի, այն բանից հետո, ինչ ուղեցույցները կստուգվեն հիվանդությունների վերահսկման կենտրոնի կողմից: