ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 300 000-ը: Այս մասին տեղեկությունը հրապարակում է «Գարդիան» հրատարակչությունը՝ վկայակոչելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները:
Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում արձանագրվել է վարակման ավելի քան 190 000 դեպք: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում գրանցված է կորոնավիրուսի ավելի քան 16 միլիոն դեպք:
Նյու Յորքի քաղաքապետը զգուշացնում է մեգապոլիսի բնակիչներին, պատրաստվել լիարժեք կարանտինի համար, քանի որ կանխատեսում են, որ դեկտեմբերն ու հունվարը կլինեն ամենադժվար ամիսները: