ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է մեկ միլիոնը: Տեղեկությունը տարածում է Ջոն Հոփքինսի համալսարանը:
Նշված տվյալների համաձայն, աշխարհի մասշտաբով վարակակիրների մեկ երրորդը ԱՄՆ-ում է:
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների բազայի համաձայն, ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 57 000-ը: Զոհերի թվով ևս ԱՄՆ-ը աշխարհում առաջին տեղում է:
Բացի այդ, ԱՄՆ-ում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 114 000 մարդ: