ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 27 միլիոնը: Համապատասխան տեղեկատվությունը տարածում է «Սի Էն Էնը», հիմնվելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներին:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուս է հաստատվել է 86 928 մարդու մոտ, բացի այդ մահացել է 1 268 վարակված: Համավարակի սկզբից մինչ օրս, երկրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 463 հազար պացիենտ:
Վարակի տարածման և մահացության տեսակետից, Ամերիկայի Միացյալ Նահանգերը աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը: Նրան հաջորդում է Բրազիլիան, որտեղ համավարակը խլել է ավելի քան 231 հազար մարդու կյանք: Վարակի տարածման առումով Բրազիլիան Հնդկաստանից հետո աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը:
Համաձայն ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, բաշխվել է պատվաստանյութի առնվազն 59 307 800 չափաբաժին: