Վերջին 24 ժամում Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման 57 540 նոր դեպք, մահացել է 1399 մարդ: Այս մասին հաղորդում է «Սի Էն Էն»-ը, հենվելով Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալներին:
Ամենաբարդ իրավիճակը կրկին Քալիֆոռնիայի նահանգում է, որտեղ վարակի տարածումից առ այսօր գրանցված է վարակման 526 685 դեպք:
Արդյունքում, վարակի տարածումից ի վեր երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 771 080 հաստատված դեպք, մահացել է 156 801 մարդ: