ԱՄՆ-ում դեղերը պետք է բոլորի համար հասանելի լինեն. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է դեղագործական ընկերությունների և մասնավոր բժշկական ապահովագրության ընկերությունների սեփականատերերին: ԱՄՆ-ի 45-րդ նախագահը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեղերը և բժշկական ծառայությունները պետք է հասանելի լինի բոլորին: Նրա խոսքերով, ոչ մի ոլորտում այնքան գումար չի ծախսվում լոբբինգի համար, ինչքան դա արվում է դեղագործական ընկերությունների կողմից:
«Դեղագործական լոբբին հաջողության է հասնում ամերիկացիների հաշվին: Անցյալ տարի դեղագործական ընկերությունները մոտ 280 մլն դոլար են ծախսել լոբբիստների վրա: Իսկ ապահովագրական ընկերությունները նույն գումարն են ծախսել այն բանի համար, որ նրանց արտադրանքի գները աճեր արհեստականորեն: Իմ նպատակն է, բժշկական ծառայությունները բոլորի համար հասանելի լինեն»,-հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Հեղինակ -
Edgar Barsegyan