ԱՄՆ-ում արձանագրվել է «կովիդ 19»-ի ավելի քան 196 000 նոր դեպք: Այս մասին հաղորդում է «Սի Էն Էնը», հիմնվելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:
Վերջին 24 ժամվա ընթացքում «կովիդ 19»-ից մահացել է 2517 մարդ:
ԱՄՆ-ում համավարակի սկզբից ի վեր արձանագրվել է վարակման 17 655 591 դեպք, այդ թվում մահացել է 316 159 մարդ: