ԱՄՆ-ում արձանագրվել է «կովիդ 19»-ի 130 հազար նոր դեպք, մահացել է ավելի քան հազար մարդ: Այս մասին տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը:
«Ռոյթերսը» գրում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում 14 նահանգներում «կովիդ 19»-ի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել:
ԱՄՆ-ը վարակի տարածման ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը: