ԱՄՆ-ի նախագահը ստորագրել է Վենեսուելային պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Վենեսուելային պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանը: Այս մասին հայտարարել է Անվտանգության հարցերում նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը: Սահմանափակումները վերաբերում են Վենեսուելայի ոսկու գնումներին:
Վենեսուելան 2012 թվականին Եվրոպայի տարածքում առկա ոսկու պահեստներից երկիր է վերադարձրել մոտ 160 տոննան:
Վենեսուելային պատկանող ոսկու մշակումն իրականացվում է Շվեյցարիայում, սակայն Եվրամիության կողմից պատժամիջոցներ սահմանելու պատճառով, ոսկին վերահասցեավորվել է Թուրքիա: