ԱՄՆ-ն պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ սկսել միջուկային զենքից Փհենյանի հրաժարվելու պայմանով
ԱՄՆ-ն պատրաստ է Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ սկսել, սակայն դրա պայմանը միջուկային մշակումներից Փհենյանի հրաժարվելն է: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողական «Գրիդիրոն ակումբ և հիմնադրամ» կազմակերպության հիմնադրման տարեդարձին նվիրված հանդիսավոր ընթրիքի ժամանակ: Նրա արտահայտությունները հրապարակել են նրան ուղեկցած լրագրողները:
Նրանց խոսքով՝ պետության ղեկավարը, մասնավորապես, հայտարարել է, որ չի բացառում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ուղիղ բանակցությունները: Նա նաև պնդել է, որ Փհենյանը կապ է հաստատել Վաշինգթոնի հետ և խնդրել բանակցություններ սկսել, սակայն Թրամփը պատասխաննել է, որ երկրի իշխանությունները «նախ պետք է հրաժարվեն միջուկային նյութերից»:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հանրապետությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների կգնա առանց նախապայմանների: «Մենք բարձր մակարդակով բանակցությունների վերջին տասնամյակներին Միացյալ Նահանգների հետ երբեք դիմակայության մեջ չենք եղել, և դա տեղի չի ունենա նաև ապագայում»,- ընդգծել էին Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ից:
Հեղինակ -
Edgar Barsegyan