ԱՄՆ-ն լքում է միջին և նվազ հեռավորության հրթիռների ոչնչացման մասին գործող պայմանագիրը. Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերով, ԱՄՆ-ն լքում է միջին և նվազ հեռավորության հրթիռների ոչնչացման մասին գործող պայմանագիրը: Այս մասին Միացյալ նահանգների նախագահը հայտարարել է Նևադայում նախընտրական հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով Ռուսաստանը այդ պայմանագրի պայմանները արդեն բավական ժամանակ չի կատարում:
«Մենք ստիպված կլինենք արտադրել այդ զենքը» ,-ասել է Թրամփը:
Գործը վերաբերում է 1987 թվականին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև կնքված պայմանագրին, որի համաձայն կողմերը պայմանավորվել են ոչնչացնել 500-5500 կմ. հեռավորության հրթիռները:
Պայմանագիրը ստորագրել են՝ Ռոնալդ Ռեյգանը և Միխեիլ Գորբաչյովը: Այս համաձայնագրի հիման վրա հնարավոր եղավ ոչնչացնել 2700 միավոր հրթիռ:
Ինչպես Fox News-ի հետ զրույցում հայտարարել է Թրամփը Ռուսաստանը այդ պայմանները չի կատարում դեռ.ս Օբամայի նախագահության ժամանակներից:
Որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ նախաձեռնության հեղինակը ԱՄՆ-ի նախագահի խորհրդատու Ջոն Բոլթոնն է, որը այդ որոշման մասին հայտարարություն է անելու Մոսկվայում:
Բոլթոնը իր այցը սկսելու է վաղվանից, որից հետո նա մեկնելու է Ադրբեջան, Վրաստան և Հայաստան:
Հեղինակ -
Edgar Barsegyan