ԱՄՆ-ի պատմությունում առաջին անգամ, երկրի նախագահը միաժամանակ բոլոր նահանգները հայտարարել է աղետի գոտի
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Վայոմինգի նահանգը հայտարարել է աղետի գոտի, ինչը նշանակում է, որ ռեժիմն արդեն գործում է բոլոր 50 նահանգներում:
«Fox News»- ը գրում է, որ Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահը աղետի գոտի է հայտարարել երկրի բոլոր նահանգները:
Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, ԱՄՆ-մ կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 530 000-ը, իսկ զոհերի թվուվ Միացյալ Նահանգները անցել են առաջին տեղը:
«Fox News»-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 20 000-ը: Վերջին հինգ օրվա ընթացքում ԱՄՆ-ում մահվան դեպքերը 10 000-ից հասել է 20 000-ի: Վայոմինգի նահանգապետ Մարկ Գորդոնը Դոնալդ Թրամփին նամակով դիմել է ապրիլի 9-ին, երբ նահանգում վարակվածների թիվը գերազանցել էր 200-ը:
Սպիտակ տան հաղորդմամբ, աղետի գոտի հայտարարելուց հետո, նահանգների և տեղական իշխանությունների համար ձեռնհաս է դարձել դաշնային ֆինանսավորումը: