ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի պաշտոնակատարի զեկույցում խոսվում է Ռուսաստանի կողմից ինքնիշխանության խաթարման և Ռուսաստան-Վրաստան պատերազմի մասին

ԱՄՆ-ի սենատի հատկացումների կոմիտեի ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի կողմից 2020 թվականի ֆիսկալ տարվա համար պահանջված բյուջեն քննարկելիս ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի պաշտոնակատար Պատրիկ Շենահանի և միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Դանֆորի գրավոր զեկույցում Ռուսաստանից եկող վտանգների մասին զրուցելիս խոսվում է Ռուսաստանի կողմից 2008 թվականին Վրաստան ներխուժելու և տարածքները բռնազավթելու վերաբերյալ: Տեղեկությունն այս մասին տարածում է արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, զեկույցում ծավալուն խոսվում է ԱՄՆ-ի նոր պաշտպանության ռազմավարության, Ռուսաստանից եկող ավելացող վտանգների, Ամերիկայի գործընկերների դերի և ԱՄՆ-ի կարիքների մասին: Ընդգծված է Ռուսաստանի ռազմական միջոցների արդիականացման միտումը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից սահմաններից դուրս ռազմական ուժի կիրառման փաստերը, այդ թվում՝ դրացի երկրների նկատմամբ և ինչպես նաև այլ երկրների ինքնիշխան ժողովրդավարական գործընթացներին միջամտելու փորձերը: Այդ թվում, նշված է, որ, Ռուսաստանն ակնհայտորեն փորձում է փոխել աշխարհի աշխարհագրությունը և Մոսկվայի կողմից այլ երկրների ինքնիշխանության խաթարման ակնհայտ օրինակ է Ռուսաստանի կողմից 2008 թվականին Վրաստան ներխուժումը և Վրաստանի տարածքի ընթացիկ բռնազավթումը: