ԱՄՆ-ի պաշտպանության բյուջեից Վրաստանին հատկացվել է 132 025 000 դոլլար
ԱՄՆ-ի 2020 թվականի պաշտպանության բյուջեի օրենքի տեքստը, որտեղ խոսվում է Վրաստանին աջակցության մասին, հրապարակվել է այսօր:
2020 թվականի արձանագրության մեջ զգալիորեն ավելացած է Վրաստանին սահմանված գումարը և կազմում է 132 025 000 դոլլար, որը Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների ընթացքում ամենամեծ գումարն է:
ԱՄՆ-ի բյուջեի օրենքը կրկին ներառում է գրառում Վրաստանի շրջանների չճանաչման մասին:
«Նշված օրենքն այլ հարցերի հետ մեկտեղ սահմանում է ԱՄՆ-ի առաջնահերթությունները գործընկեր երկրների աջակցության և օգնության տեսանկյունից:
Ըստ արձանագրության, հիշատակված օրենքով սահմանված ֆինանսավորումից չի կարող օգտվել որևէ երկրի կենտրոնական կառավարություն, եթե ԱՄՆ-ի պետական քարտուղարը պարզի, որ նշված երկիրը ճանաչել է Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի անկախությունը կամ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել նրանց հետ:
2020 թվականի արձանագրության մեջ զգալիորեն ավելացած է Վրաստանին սահմանված գումարը և կազմում է 132 025 000, որը Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների ընթացքում ամենամեծ գումարն է»,- հայտարարում են Վրաստանի արտաքին գերատեսչությունում:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի նախագահի ստորագրելուց անմիջապես հետո: