ԱՄՆ-ի հետ ունենք եզակի համագործակցություն, լիարժեք վստահություն, իսկ Միացյալ Նահանգները մեր տեսքով ունեն ամենահուսալի հենարանը տարածաշրջանում. Իրակլի Ղարիբաշվիլի
ԱՄՆ-ի հետ ունենք եզակի համագործակցություն, լիարժեք վստահություն, իսկ Միացյալ Նահանգները մեր տեսքով ունեն ամենահուսալի հենարանը տարածաշրջանում. Իրակլի Ղարիբաշվիլի

Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները, վստահությունը զգուշացման կարիք ունեն, ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք, որ մեր երկրում տարածվի քաոս և ապակայունացում», – այս մասին «Վրացական երազանք» խմբակցության անդամների առջ. ելույթ ունենալիս, հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին:

«Մեր հիմնական, հուսալի ռազմավարական գործընկերը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, որոնց հետ մենք ունենք շատ բաց, բարեկամական, բարձր մակարդակի համագործակցություն բոլոր ոլորտներում: Մինչ այժմ ես ներկայացնում էի պաշտպանության նախարարությունը: Ես կցանկանայի նշել, որ մենք ունենք եզակի գործընկերություն, բացարձակ վստահություն Միացյալ Նահանգների հետ, և ԱՄՆ-ը մեր տեսքով ունի մեր տարածաշրջանում ամենահուսալի գործընկերոջը: Այս հարաբերությունների, այս վստահության մասին պետք է հոգ տանել, և մենք ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք, որ տարածաշրջանում տեղի ունեցող քաոսը, ապակայունացումը անցնի մեր երկիր: Մենք դա արդեն տեսել ենք 2008 թվականի պատերազմի ժամանակ, դա այլևս չի կրկնվի»,- հավելել է Իրակլի Ղարիբաշվիլին: