ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում արտաքին հարաբերությունների կոմիտեում դատապարտել են Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացվող ագրեսիան
Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում անցկացվել է Countering a Resurgent Russia թեմայով լսում:
Լսմանը հրավիրված էին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետական քարտուղար և ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկակացուցիչ Վիկտորիա Նուլանդը, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետական քարտուղարի նախկին օգնական Դանիել Ֆրիդը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, լսմանը հրավիրված հյուրերը և կոնգրեսականները դատապարտել են Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները, այդ թվում՝ նրա դրացիների, Վրաստանի և Ուկրաինայի տարածքների օկուպացիան: Նրանք ընգծել են Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին ի պատասխան, առավել գործուն քայլեր անելու և դրանց իրականացման ուղիների անհրաժեշտությունը: