ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի շրջանակներում հաստատել է մեղադրանքները
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործում հաստատել է մեղադրանքները նրա դեմ: ԱՄՆ-ի նախագահին մեղադրում են պաշտոնեական դիրքը չարաշահելու և կոնգրեսի աշխատանքին խանգարելու մեջ: Ներկայացուցիչների պալատն առանձին-առանձին քվեարկել է երկու մեղադրանքների համար:
Նախագահին իշխանությունը չարաշահելու մեղադրանքի ներկայացմանն աջակցել է 230 կոնգրեսական, դեմ է եղել 197-ը, մեկ՝ ձեռնպահ: Ինչ վերաբերում է կոնգրեսի աշխատանքին խանգարելու մեղադրանքին, ապա կողմ է եղել 229-ը, դեմ՝ 198-ը:
ԱՄՆ-ի նախագահը հերքում է իր դեմ ներկայացված մեղադրանքները և այն անվանում քաղաքական:
Այսպիսով, Բիլ Քլինթոնից և Էնդրյու Ջոնսոնից հետո, Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի երրորդ նախագահն է, ում դեմ իրականացվում է իմփիչմենթի գործընթաց: