ԱՄՆ-ի կոնգրեսում ընդունել են բանաձև, որը Դոնալդ Թրամփին կոչ է անում, վերանայել Սիրիայից զորքը դուրս բերելու մասին որոշումը
ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձև, որը նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է անում, վերանայել որոշումը Սիրիայից զորքը դուրս բերելու մասին:
Համապատասխան փաստաթղթի օգտին է քվեարկել 354 կոնգրեսական, դեմ է եղել 60 օրենսդիր, 4-ը՝ ձեռնպահ:
Բանաձևում կոնգրեսականները դատապարտում են Թրամփի որոշումը, դուրս բերել զինված ստորաբաժանումները Սիրիայի հյուսիս-արևելքից:
Օրենսդիրները Սպիտակ տանը կոչ են անում, ներկայացնել «Իսլամական պետության» կայուն ոչնչացման կոնկրետ ծրագիր: