ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հետաքննության կարգը հաստատել է բանաձևով
ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հետաքննության կարգը հաստատել է բանաձևով: Ժողովրդավարների կողմից վերահսկվող ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևով իմփիչմենթի հետաքննությունում սահմանվել է հանրային լսումների կարգը:
Բանաձևին աջակցել է 232 պատգամավոր, դեմ է եղել 196-ը:
Քվեարկությանն արդեն արձագանքել է Դոնալդ Թրամփը և ներկայացուցիչների պալատի որոշումը որակել ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամասշտաբային վհուկների որս:
Ներկայացուցիչնրեի պալատը հետաքննում է, չարաշահել է արդյոք Դոնալդ Փրամփն իր իշխանությունը: Գործը վերաբերում է հուլիսի 25-ին ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցին, երբ Թրամփը Զելենսկիին խնդրել էր ուշադրություն դարձնել ուկրաինական «Բուրիսմա» գազի ընկերության գործին, որի դեմ սկսված հետաքննությունից հետո Ուկրաինայի գլխավոր դատախազին պաշտոնազուրկ արեցին: Հենց այս ընկերությունում բարձր պաշտոն էր զբաղեցնում Ջո Բայդենի որդին: Թրամփը կարծում է, որ դատախազին ազատելու գործին մասնակցել է նաև Ջո Բայդենը: