ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում սոցիալական հեռավորությունը խախտելու համար ձերբակալել են քաղաքապետի կնոջը
ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում սոցիալական հեռավորությունը խախտելու համար ձերբակալել են քաղաքապետներից մեկի կնոջը:
Ամերիկյան մամուլի փոխանմամբ, միջադեպը տեղի է ունեցել Ալթոն քաղաքում: Քաղաքապետն անձամբ է արձակել հրաման, որ ոստիկանությունը սահմանափակումները խախտողների դեմ կիրառեր խիստ միջոցներ:
Ինչպես պարզվել է քիչ անց, սրճարան ժամանած իրավապահները սոցիալական հեռավորությունը խախտելու համար ձերբակալել են մի քանի անձի, այդ թվում՝ քաղաքապետի կնոջը:
Ալթոնի քաղաքապետ Բրանթ Ուոլքերը տեղի ունեցածի պատճառով ներողություն է խնդրել քաղաքացիներից: