ԱՄՆ-ը Ռուսաստանից գնել է բժշկական սարքավորումներ, այդ թվում՝ արհեստական շնչառության ապարատներ, ձեռնոցներ, բժշկական դիմակներ,- այս մասին նշված է պետական դեպարտամենտի հայտարարության մեջ:
Հայտարարությունում նաև նշված է, որ մարտի 30-ին, նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցից հետո, Ռուսաստանը ԱՄՆ-ին, ապրիլի մեկին փոխանցել է վերոնշյալ ապրանքը:
Պետական դեպարտամենտի փոխանցմամբ, գլոբալ համավարակի պայմաններում, Մեծ քսանյակի առաջնորդները համաձայնել են օգնել միմյանց: