ԱՄՆ-ը քննարկում է Լեհաստանին անայցագրային ռեժիմ սահմանելու հարցը. Դոնալդ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խոսքով, Վաշինգտոնը քննարկում է Լեհաստանի հետ անայցագրային ռեժիմի գործարկման հարցը:
Դոնալդ Թրամփի հայտարարությամբ, Լեհաստանը հնարավոր է, ընդգրկվի այն երկրների ցուցակ, որոնց քաղաքացիները ԱՄՆ են մեկնում առանց վիզա: Այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի առաջնորդը՝ լեհ գործընկեր Անդրժեյ Դուդայի հետ հանդիպմանը:
Թրամփի խոսքով, անայցագրային ռեժիմի գործարկման համար ամենակարևորը Լեհաստանի անվտանգությունն է:
ԱՄՆ-ի անայցագրային ճամփորդության ծրագրում Լեհաստանին ավելացնելու դեպքում, Լեհաստանի քաղաքացիները տուրիստական և գործնական այցով ԱՄՆ մեկնելիս, այլևս վիզային անհրաժեշտություն չեն ունենա: