ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի հասարակության ջանքերը COVID-19-ի դեմ պայքարում և USAID/Georgia-ի միջոցով հայտարարում դրամաշնորհային ծրագիր
ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի հասարակության ջանքերը COVID-19-ի դեմ պայքարում և USAID/Georgia-ի միջոցով հայտարարում դրամաշնորհային ծրագիր

Կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանին օգնություն ցուցաբերելու համար, ԱՄՆ-ը USAID/Georgia-ի միջոցով հայտարարում է արագ արձագանքման դրամաշնորհային ծրագիր,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:

«Ամերիկայի կառավարությունն աջակցում է Վրաստանի հասարակության ջանքերը COVID-19-ի դեմ պայքարում: USAID/Georgia-ի միջոցով հայտարարում ենք արագ արձագանքման դրամաշնորհային ծրագիր՝ «ACT NOW» վերտառությամբ: Ծրագիրը կօգնի տեղի կազմակերպություններին, որոնք աշխատում են COVID-19-ի տարածումը նվազեցնելու շուրջ, անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում բարձր ռիսկի տակ գտնվող համայնքներին, նպաստում են միջսեկտորային համագործակցությանը՝ երկրի պատասխան ջանքերն ամրապնդելու համար, առավելագույնս արագ են գործում COVID-19-ի ճգնաժամի այս ասպեկտներին պատասխանելու գործում»,- նշված է դեսպանության տեղեկության մեջ:

Նրանց տեղեկությամբ, դրամաշնորհների քանակը 500 դոլլարից մինչև 5000 դոլլար է և դուրս կգրվի 3-7 օրվա ժամկետում: