Ամիրան Գամղրելիձե. Վրաստանում կորոնավիրուսի վարակի թեստ կանցնի ևս 100 նմուշ
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, կորոնավիրուսի վարակի թեստ կանցնի այսօր ևս 100 նմուշ:
Ինչպես հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն, այս պահի դրությամբ, Վրաստանում գրանցված է 43 լաբորատոր հաստատված դեպք:
«Դեպքերի մեծ մասը ներկրված է: Երեկ ունեինք 40 դեպք և այսօր ավելացել է ևս 3-ը: Այսօր, կորոնավիրուսի վարակի թեստ կանցնի ևս 100 նմուշ: Երկրում հունվարի 30-ից ի վեր թեստ է անցել 1073 դեպք և այստեղից հաստատվել է 43-ը»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: