Ամիրան Գամղրելիձե. Վրաստանում կորոնավիրուսի վարակի թեստ կանցնի ևս 100 նմուշ
Ամիրան Գամղրելիձե. Վրաստանում կորոնավիրուսի վարակի թեստ կանցնի ևս 100 նմուշ

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, կորոնավիրուսի վարակի թեստ կանցնի այսօր ևս 100 նմուշ:

Ինչպես հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն, այս պահի դրությամբ, Վրաստանում գրանցված է 43 լաբորատոր հաստատված դեպք:

«Դեպքերի մեծ մասը ներկրված է: Երեկ ունեինք 40 դեպք և այսօր ավելացել է ևս 3-ը: Այսօր, կորոնավիրուսի վարակի թեստ կանցնի ևս 100 նմուշ: Երկրում հունվարի 30-ից ի վեր թեստ է անցել 1073 դեպք և այստեղից հաստատվել է 43-ը»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: