Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է Իլիա Երկրորդին՝ Վրաստանի հանքավայրերից մեկում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է Իլիա Երկրորդին՝ Վրաստանի հանքավայրերից մեկում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ

 

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքին՝ վշտակցություն հայտնելով Տղիբուլիի հանքահորում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր զորակցությունն ենք բերում Ձեզ և մեր եղբայր վրաց ժողովրդին՝ խորին ցավակցություն հայտնելով Տղիբուլիի հանքահորում վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին»,- ասվում է Գարեգին Բ-ի գրության մեջ:

Մեր աղոթքն է, որ Երկնավոր մեր Հայրը Իր Սուրբ Հոգով մխիթարի բոլոր սգավորներին և բարի ապաքինում պարգևի վիրավորներին»։

Վեհափառ Հայրապետը հայցել է Բարեգութ Տիրոջ մշտամնա օրհնությունն ու հովանին Վրաստանին և նրա բարեպաշտ ժողովրդին։