Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը գերազանցել է 30 հազարը
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը գերազանցել է 30 հազարը

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը գերազանցել է 30 հազարը: Նշված տեղեկությունը հրապարակված է Ջոն Հոփքինսի համալսարանի հատուկ ցուցակում:

Ըստ վերջին տվյալների, Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով մահացածների թիվը հասել է 10 023-ի: Բացի այդ, հաղորդվում է, որ Իսպանիայում ընդհանուր առմամբ մահացել է 5 690 մարդ:

«Կովիդ -19» անվանմամբ հայտնի վարակը, առաջին անգամ հայտնվել էր Չինաստանի ՈՒհան քաղաքում: Այսօր վարակը տարածված է աշխարհի ավելի քան 177 երկրներում: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 652 079 է, իսկ մահացածներինը ՝  30 313:

Այս պահին գոյություն ունեցող տվյալներով, 137 319 մարդու հաջողվել է բուժվել այս վարակից: Միջազգային մասշտաբներով, կորոնավիրուսը ամենածանր ազդեցություն է ունեցել ՝ Իտալիայի, Իսպանիայի, Չինաստանի և Իրանի վրա: Բացի այդ, ամենաշատ վարակված 116 505 մարդ այս պահին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Վիճակագրությամբ ամենից շատ՝ 10 023 մարդ մահացել է Իտալիայում: