Աջարիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 491 դեպք, ապաքինվել է 465 պացիենտ
Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, տարածաշրջանում ակտիվ վարակման դեպքերի թիվը գերազանցում է վեց հազարը, այստեղից 959 պացիենտ բուժվում են կլինիկաներում, 1 843-ը կովիդ-կլինիկաներում, իսկ 3 265 վարակված գտնվում է տանը, բժիշկների հսկողության տակ:
Հիվանդներից ավելի քան 100-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից 40-ը միացված են արհեստական շնչառության սարքին:
Հիվանդանոցներից այսօր դուրս է գրվել 86 հիվանդ: Ընդհանուր առմամբ Աջարիայում «կովիդ 19»-ից ապաքինվել է 22 073 մարդ: