Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք, ապաքինվել է 92 պացիենտ
Վերջին 24 ժամում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք, ապաքինվել է 92 պացիենտ, մահացել է մեկ մարդ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Աջարիայի առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության փոխանցմամբ, կլինիկայից դուրս է գրվել 17 ապաքինված:
Ինչ վերաբերում է մահացածին, ապա նա 84 տարեկան էր և մահացել է Բաթումիի հանրապետական հիվանդանոցում: Նրա մոտ նկատվել է սրտի աթերոսկլերոզ և արտերիական հիպերտենզիա:
Աջարիայում ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է երեք պացիենտ: Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:
Աջարիայի տարածաշրջանում կովիդ-կլինիկաներում բուժվում է 250 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում գտնվում է 175 մարդ, առցանց-կլինիկայում դիտարկման տակ է 521 մարդ: