Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 30 նոր դեպք, ապաքինվել է 83 պացիենտ
Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 30 նոր դեպք, ապաքինվել է 83 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Աջարիայի ինքնավար Հանրապետության առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության հաղորդմամբ, անցած օր ու գիշերվա ընթացքում տարածաշրջանում ապաքինվել է 83 պացիենտ: Ընդհանուր առմամբ Աջարիայում «կովիդ 19»-ից ապաքինվել է 34 249 պացիենտ:
Աջարիայի առողջապահության գերատեսչության հաղորդմամբ, այսօր հիվանդանոցներից դուրս է գրվել 27 ապաքինված:
Կլինիկաներում բուժվում է 234 պացիենտ, նրանցից երեք պացիենտ միացված է արհեստական շնչառության սարքին:
Կովիդ-հյուրանոցներում մնում է 153 վարակված, իսկ առցանց կլինիկաներում դիտարկման տակ է 419 վարակված: