Աջարիայում վերջին 24 ժամում անցկացված 1100 լաբորատոր հետազոտության արդյունքում կորոնավիրուս է ախտորոշվել երկու անձի մոտ
Աջարիայում վերջին 24 ժամում անցկացված 1100 լաբորատոր հետազոտության արդյունքում կորոնավիրուս է ախտորոշվել երկու անձի մոտ: Ապաքինվել է երեք պացիենտ, ովքեր արդեն լքել են Բաթումիի կովիդ-կենտրոնը:
Վարակակիրներից մեկը երեկ Քոբուլեթիում արձանագրված դեպքի շփման շրջանակից է, իսկ մյուսը գտնվում էր կարանտինում: Երկու պացիենտներն էլ տեղափոխվել են Հանրապետական հիվանդանոց:
Երեկ Հանրապետական հիվանդանոց Թբիլիսիի կարանտինային տարածքից բուժման նպատակով տեղափոխվել է ևս մեկ պացիենտ, ով Բաթումիի բնակիչ է և կլինիկան փոխել է սեփական կամքով:
Այժմ կլինիկայում բուժում է ստանում 26 պացիենտ: