Աջարիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ևս մեկ բժիշկ:
Մահացած տղամարդը Բաթումիի հանրապետական հիվանդանոցի բժիշկ էր և բուժվում էր նույն կլինիկայում:
Փաստը հաստատել են Բաթումիի հանրապետական հիվանդանոցում: Նա ուներ ուղեկցվող հիվանդություններ:
Սա Աջարիայում բժշկական անձնակազմի անդամների կորոնավիրուսից մահվան ութերրորդ դեպքն է: