Աջարիայում կորոնավիրուսի նոր դեպքերի քանակը ուշագրված է, կոչ եմ անում բնակչությանը ցուցաբերեն զգուշություն և պաշտպանեն հանձնարարականները. Նինո Նիժարաձե
Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 56 նոր դեպք, ապաքինվել է 27 պացիենտ: Բուժվածների ընդհանուր թիվը կասզմում է 36 058:
Գերատեսչության տվյալներով, իննը պացիենտ դուրս է գրվել հիվանդանոցից: Նրանց խոսքով, բուժման փուլում գտնվող հիվանդներից մեկի վիճակը ծանր է:
Ըստ Աջարիայի առողջապահության նախարարության, այս փուլում տարածաշրջանի տարբեր կլինիկաներում բուժվում է 169 հիվանդ, 46-ը բուժվում է կովիդ-հյուրանոցներում, իսկ 142-ը առցանց կլինիկայի հսկողության տակ է:
Տարածաշրջանում կորոնավիրուսի օրեկան ցուցանիշի աճի կապակցությամբ, Աջարիայի առողջապահության նախարար Նինո Նիժարաձեն հայտարարում է, որ քաղաքացիները պետք է զգույշ լինեն և պատշաճ կերպով կատարեն անհրաժեշտ հանձնարարականները:
«Այսօր մենք ունենք 56 նոր դեպք, ինչը, անկասկած, ուշագրավ ցուցանիշ է: Մեկ անգամ ևս բնակչությանը կոչ եմ անում զգույշ լինել, հետևել հանձնարարականներին, օգտագործել շնչադիմակ, որպեսզի խուսափենք բարդություններից», – հայտարարել է Նինո Նիժարաձեն: