Աջարիայում կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել, իսկ մեկ վարակակիր ապաքինվել է: Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, արվել է կորոնավիրուսի 341 թեստ: Լաբորատոր հետազոտության արդյունքները բացասական են:
Ապաքինված մեկ անձ արդեն դուրս է գրվել Բաթումիի Հանրապետական հիվանդանոցից: Կովիդ-կենտրոնում բուժումը շարունակում է 17 պացիենտ: Տենդի կենտրոններում գտնվում է 42 անձ, նրանց պատասխանները հայտնի կդառնա վաղը:
Աջարիայում թեստավորվել է 48 836 անձ: Կարանտինում է մնում 3049 քաղաքացի: