Անցած գիշեր Բաթումիի լաբորատորիաներում կորոնավիրուսի վրա հետազոտվել է 514 մարդ:
Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, բոլոր թեստերի պատասխանները բացասական են:
Բացի այդ, այսպես կոչված տենդի կենտրոններում մնում է 26 մարդ, որոնց անալիզի պատասխանները հայտնի կդառնան օրվա վերջում:
Հինգ վարակված շարունակում են մնալ Բաթումիի հանրապետական հիվանդանոցում, նրանց վիճակը կայուն է:
Աջարիայում կորոնավիրուսի վրա հետազոտվել է 23 996 մարդ:
Այսօրվա տվյալներով, տարածաշրջանում բացված կարանտինային տարածքներում մնում է 2075 , իսկ ինքնամեկուսացման մեջ 9593 մարդ: