Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, վերջին 24 ժամում Բաթումիի լաբորատորիաներում հետազոտած 457 անձի մոտ կորոնավիրուս չի հաստատվել:
Այս պահի դրությամբ, Աջարիայում տենդի կենտրոններում գտնվում է 43 անձ, նրանց հետազոտության արդյունքները հայտնի կդառնան երեկոյան:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի վրա անց է կացվել 24 772 Փի Սի Ար թեստ: Կարանտինում գտնվում է 2157 մարդ:
Բաթումիի հանրապետական հիվանդանոցում բուժվում է 5 վարակված: