Բաթումիի լաբորատորիաներում հետազոտվել է 319 անձի կենսաբանական նմուշ:
Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, բոլոր թեստերի պատասխանները բացասական են:
Տենդի կենտրոններում գտնվում է 35 անձ, նրանց հետազոտության պատասխանները հայտնի կդառնա վաղը:
Աջարիայում կորոնավիրուսի թեստ է հանձնել 24 315 անձ: Կարանտինում է 2179 քաղաքացի:
Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում մնում է կորոնավիրուսի 5 վարակակիր: Նրանց վիճակը կայուն է: