Աջարիայում հետազոտել են 523 անձի կենսաբանական նմուշ, ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել
Աջարիայի առողջապահության նախարարության այսօրվա տվյալներով, Բաթումիի լաբորատորիաներում նախորդ գիշեր հետազոտել են 523 անձի կենսաբանական նմուշ: Դրանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել, բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական:
Տենդի կլինիկաներ շնչառական ախտանշաններով առավոտից դիմել է 50 պացիենտ: Այսօր կհետազոտեն նաև նրանց: Թեստերի պատասխանները հայտնի կդառնան երեկոյան:
Աջարիայում 20 189 մարդ արդեն անցել է կորոնավիրուսի թեստ:
Կարանտինում է 1110 մարդ, ինքնամեկուսացման տարածքները լքել է 8870 մարդ: