Աջարիայում «Ազգային շարժման» մեծամասնական պատգամավորության թեկնածուները չեն մասնակցելու խորհրդարանի և գերագույն խորհրդի ընտրությունների երկրորդ փուլին
Աջարիայում «Ազգային շարժման» մեծամասնական պատգամավորության թեկնածուները չեն մասնակցելու խորհրդարանի և գերագույն խորհրդի ընտրությունների երկրորդ փուլին

Աջարիայում «Ազգային շարժման» մեծամասնական պատգամավորության թեկնածուները չեն մասնակցելու խորհրդարանի և գերագույն խորհրդի ընտրությունների երկրորդ փուլին:

Աջարիայի տարածաշրջանում ընտրությունների երկրորդ փուլն անց է կացվում Բաթումիում և լեռնային Աջարիայի ընտրատարածքներում:

Բաթումիի ընտրատարածքում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ է անցել Լևան Վարշալոմիձեն, իսկ Խելվաչաուրի-Քեդա-Շուախևի-Խուլո ընտրատարածքում Միխեիլ Բոլկվաձեն:

Ինչ վերաբերում է Աջարիայի Գերագույն խորհրդի ընտրությունների երկրորդ փուլին, Բաթումիի ընտրատարածքում անցել է Գիորգի Կիրթաձեն, իսկ Խելվաչաուրի-Քեդա-Շուախևի-Խուլո ընտրատարածքում Գիա Աբուլաձեն:

«Բոլորը գիտեն, որ ընտրությունները կեղծվել են: Դա հատուկ գործողություն էր: Ուստի մենք չենք մասնակցելու այս ֆարսին և կոչ ենք անում բոլոր ընտրողներին չգնալ ընտրությունների երկրորդ փուլի: Ինչի մասին հայտարարել ենք և դա առաջացրել է հույզեր, նկատի ունեմ ամոթի միջանցքները, բողոքներ կլինեն բոլոր ընտրատեղամասերում, սակայն ամոթի միջանցքները կկազմակերպենք միայն նրանց համար, ովքեր կեղծել են ընտրությունները», – հայտարարել է Լևան Վարշալոմիձեն:

Գիորգի Կիրթաձեն հավելյալ բացատրություններ է արել ամոթի միջանցքների վերաբերյալ:

«Բոլոր տեղամասերում բողոքի ցույցեր են լինելու: Մենք իրավունք ունենք կանգնել պաստառներով և տեղեկացնել բնակչությանը տեղի ունեցածի մասին, սակայն ամոթի միջանցքներով կանցնեն, ոչ թե այն քաղաքացիները, ովքեր կարծում են, որ երկրի փրկությունը Ռեսան Կոնցելիձեի ընտրության մեջ է, այլ նրանք, ովքեր կեղծիք են կատարում»,- հայտարարել է Գիորգի Կիրթաձեն:

Ճեպազրույցում նշվել է նաև, որ գործողությունների ընդհանուր ծրագրի վերաբերյալ հայտարարությունը կարվի վաղը, այլ քաղաքական կուսակցությունների հետ միասին:

Թողնել մեկնաբանություն