Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 410 նոր դեպք, ապաքինվել է 163 մարդ, մահացել է 8 պացիենտ
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 410 նոր դեպք, ապաքինվել է 163 մարդ, մահացել է 8 պացիենտ:
Մահացածների տարիքը 44-ից 78 տարեկան է: Դեպքերը գրանցվել են Աջարիայի հինգ կովիդ-կլինիկաներում:
Աջարիայի առողջապահության նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածել մահացածների մասին.
«Բաթումի բժշկական կենտրոն – 59-ամյա տղամարդ: ՈՒղեկցվող. Ինսուլինից անկախ, շաքարային դիաբետ: Բժշկական կենտրոն – 54-ամյա տղամարդ: ՈՒղեկցվող. Զարկերակային հիպերտենզիա, սրտանոթային անգիոպլաստիկայի իմպլանտի և տրանսպլանտանտի առկայություն, սրտամկանի տարած ինֆարկտ, սրտի անբավարարություն: Հանրապետական - 44 տարեկան կին: Ուղեկցվող. Ինսուլինից անկախ, շաքարային դիաբետ, արտերիական հիպերտենզիա, ավելորդ քաշ: Հանրապետական - 78 տարեկան տղամարդ: Ուղեկցվող. Սրտի անբավարարություն, արտերիական հիպերտենզիա: Հանրապետական – 70 տարեկան տղամարդ: Ուղեկցվող՝ ինսուլինից անկախ, շաքարային դիաբետ, արտերիական հիպերտենզիա: Հանրապետական - 63 տարեկան տղամարդ: Ուղեկցվող`սրտի աթերոսկլերոտիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, սրտի խրոնիկ անբավարարություն1 Բաթումիի բժշկական կենտրոն – 62-ամյա կին: Ուղեկցվող. Սուր երիկամային անբավարարություն, արտերիական հիպերտենզիա: Ռեֆերալ հիվանդանոց – 73 տարեկան տղամարդ»,- ասված է Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկատվության մեջ: