Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի յոթ նոր դեպք, ապաքինվել է 21 պացիենտ, մահացել է երկու մարդ
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի յոթ նոր դեպք, ապաքինվել է 21 պացիենտ, մահացել է երկու մարդ

Աջարիայի տարածաշրջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի յոթ նոր դեպք, ապաքինվել է 21 պացիենտ, մահացել է երկու մարդ:

Աջարիայի առողջապահության նախարարության տվյալներով, առ այսօր տարածաշրջանում վարակից ապաքինվել է 34 940 մարդ:

Նրանց հաղորդմամբ, տարածաշրջանի կլինիկաներում բուժվում է 174 պացիենտ, կովիդ հյուրանոցներում գտնվում է 124 մարդ, իսկ առցանց կլինիկայում դիտարկման տակ է 160 մարդ:

Ծանր է հինգ պացիենտի վիճակը, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին: