Աջարիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է մեկով: Վարակվածը 51-ամյա տղամարդ է:
Ինչպես հայտարարել են Աջարիայի առողջապահության կենտրոնում, տղամարդը, հավանաբար, վարակվել է բեռնատար մեքենայի վարորդից: Այժմ պարզվում է շփման նրա շրջանակը:
Հանրային առողջապահության կենտրոնի տնօրենի տեղակալ Նոնա Էփաձեի խոսքով, պացիենտի առողջական վիճակը կայուն է:
Ընդհանուր, Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժում է ստանում 16 պացիենտ, նրանցից մեկի վիճակը ծանր է: