Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք, ապաքինվել է 15 պացիենտ
Վերջին 24 ժամում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք, ապաքինվել է 11 վարակված, իսկ մինչ օրս ապաքինվել է 35 931 պացիենտ:
Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, կլինիկաներից դուրս է գրվել վեց պացիենտ, ծայրահեղ ծանր վիճակում արհեստական շնչառության սարքին է միացված երեք պացիենտ:
Գերատեսչության հաղորդմամբ, կլինիկաներում բուժում է ստանում 105 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 35-ը, առցանց կլինիկայում՝ 103-ը: