Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, վերջին 24 ժամում տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք, ապաքինվել է 14 պացիենտ:
Տարածաշրջանի մասշտաբով ընդհանուր առմամբ կորոնավիրուսից բուժվել է 35 398 մարդ:
Այս պահին ծայրահեղ ծանր է վեց հիվանդի վիճակը: Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:
Աջարիայի կլինիկաներում բուժվում է 146 պացիենտ, կովիդ հյուրանոցներում գտնվում է 88 վարակված, իսկ առցանց կլինիկայում դիտարկման տակ է 145 մարդ: