Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 68 նոր դեպք, ապաքինվել է 284 պացիենտ, մահացել է երեք մարդ
Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, Աջարիայի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 68 նոր դեպք, ապաքինվել է 284 պացիենտ: Մինչ օրս ապաքինվածների ընդհանուր քանակը կազմում է 30 691:
Գերատեսչության հաղորդմամբ, Բաթումիի հանրապետական հիվանդանոցում մահացել է երեք պացիենտ:
Այսօր կլինիկայից դուրս է գրվել 41 հիվանդ: 30 հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:
Այսօրվա դրությամբ, տարածաշրջանի կլինիկաներում բուժվում է 479 պացիենտ, կովիդ հյուրանոցներում գտնվում է 497 մարդ, իսկ առցանց կլինիկայի օգնությամբ բուժվում է 1 410 մարդ: